ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ևս քվեարկեցին:Լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ նախագահն ասել է, որ քվեարկել է հանուն լավ Երեւանի։ Հաջորդ հարցադրմանն արձագանքելով Սերժ Սարգսյանն ասել է, որ եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի՝ Երեւանը կդառնա ավելի լավը: Մայրաքաղաքում ընթանում են Երևանի ավագանու ընտրությունները: Մինչև ժամը 11:00-ը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 94256-ը՝ ընտրողների 11,19 տոկոսը: Ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ունի 841 973 քաղաքացի: