23.12.2024
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները՝ ԱԺ արտահերթի օրակարգում
22.09.2016
Կառավարության կառուցվածքային փոփոխությունները՝ ԱԺ արտահերթի օրակարգում

Կառավարությունն առաջարկում է սեպտեմբերի 26-ին, ժամը 12-ին հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ օրակարգում Կառավարության կառուցվածքային փոփոխություններն են և Հարկային նոր օրենսգիրքը: Նշենք, որ «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով որոշ նախարարություններ անվանափոխվում են, իսկ Քաղաքաշինության նախարարությունը առհասարակ վերանում Է՝ դառնալով Կակառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե: Ստորեւ ներկայացնում ենք նոր անվանումները: 1) Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար. 2) Առողջապահության նախարար. 3) Արդարադատության նախարար. 4) Արտաքին գործերի նախարար. 5) Արտակարգ իրավիճակների նախարար. 6) Բնապահպանության նախարար. 7) Գյուղատնտեսության նախարար. 8) Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարար(էկոնոմիկայի նախարարության փոխարեն) 9) Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար. 10) Կրթության եւ գիտության նախարար. 11) Մշակույթի նախարար. 12) Պաշտպանության նախարար. 13) Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար. 14) Սփյուռքի նախարար. 15) Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար. 16) Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաներինախարար. 17) Ֆինանսների նախարար. 18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար. 19) Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար: