13.07.2025
Գործադիրում քննարկվել է տնտեսական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը
prev Նախորդ նորություն

#SutNikol նախաձեռնության համակարգողները բերման են ենթարկվել

Րոպեներ առաջ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:


Ինչպես հայտնում է Facebook-յան AntiFake էջը, վաղ առավոտից նրանք ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։


Ավելի վաղ բերման էին ենթարկվել նաև Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:


Էջը հայտնում է, որ ըստ աղբյուրների` #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում:



 


 


 

Արարատում կրքերը թեժանում են. «Արարատցեմենտի» աշխատակիցները գործադուլ են անում
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ