20.04.2025
#SutNikol նախաձեռնության համակարգողները բերման են ենթարկվել
prev Նախորդ նորություն

Արարատում կրքերը թեժանում են. «Արարատցեմենտի» աշխատակիցները գործադուլ են անում

Այս րոպեներին Արարատում «Արարատցեմենտի» ՓԲԸ աշխատակիցները դուրս են եկել փողոց և գործադուլ անում` ընդդեմ գործազուրկ դառնալու հեռանկարի:


Ինչպես հայտնում է VERELQ-ի աղբյուրը, գործադուլ անելու առիթ է հանդիսացել այն լուրը, թե ընկերությունը երկու ամսից փակվելու է:


Մանրամասները կներկայացնենք հաջորդիվ: Լուսանկարը լրագրող Հասմիկ Դիլանյանի Facebook-յան էջից:


Ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշել է սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին:


Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։


«Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու», - ասվում է հիմնավորման մեջ:


Ծառուկյանի հանձնարարությամբ, հունվարի 1-ից իջեցվել են ցեմենտի գները: Գործարարը հանձնարարել է նաև արդիականացնել «Արարատցեմենտ» գործարանը:


 

Թուրքիայում հայազգի պատգամավորը Ցեղասպանությունը «աքսոր» է որակել. կոշտ արձագանք ՀՀ-ից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար