23.11.2024
Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Բախումներ եւ կրակոցներ Արմավիրի մարզում. կան վիրավորներ

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում եղել են բախումներ, կրակոցներ են հնչել, կան վիրավորներ: Համայնքում այսօր առավոտից կրկին լարված վիճակ է, որը վերածվել է ծեծկռտուքի գյուղատեպտ Պարույր Սարգսյանի կողմնակիցների ու հակառակորդնրի միջեւ: Բանը հասել է որսորդական հրացանի կիրառման:


Ի՞նչ է ասում ոստիկանությունը


Ոստիկանությունը Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրություն է տարածել: «Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։


Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով՝ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից»,-ասված է հաղորդագրության տեքստում։


Դեպքի պատճառները


Զարթոնք գյուղի բնակիչները փակել էին Արմավիր-Երևան միջպետական ճանապարհը՝ պահանջելով համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը:


Բնակիչների պատմելով, ակցիան դուր չի եկել գյուղապետին, որի կողմանկիցները հարձակվել են իրենց վրա: «Վաղ առավոտից համայնքապետի կողմից հարձակումներ են եղել մեզ վրա, հարձակվել են բողոքող բնակիչների վրա, ծանր վնասվածքներ ենք ստացել»,- ասաց համայնքի բնակիչներից Սեյրան Սահակյանը:


Նա տեղեկացրել, որ բնակիչների վրա հարձակումներից հետո, զարթոնքցիները փակել են միջպետական երկաթուղին: «Գյուղապետի թոռն անձամբ ինձ վրա է կրակել «վինչեսթր» հրացանով՝ ոստիկանների աչքի առաջ»,- մեջբերում է ներ խոսքերը Թերթը:


Նա տեղեկացրել է, որ ոստիկանները կրակողին տարել են բաժին: «Ես ոտքի վնասվածք եմ ստացել, հրազենային վնասվածք, ներկա պահին Մեծամորի հիվանդանոցում եմ», - ընդգծել է նա:


«Բնակիչներից Պողոսյան Վարդանի տան վրա են հարձակվել, ծեծել են այնպիսի մարդու, որ իրենց նման ուրացողների համար քառօրյա պատերազմի դաշտում է եղել, ամբողջ ժամանակ պատերազմի մեջ է եղել այդ մարդը, իսկ այսօր այդ մարդու ամբողջ դեմքն այլանդակել են», - նշել է բնակիչներից Կարեն Ղազարյանը:


Նա նշել է, որ այս ամենն այն բանի արդյունք է, որ այսքան ժամանակ ոչ ոք ընթացք չի տվել իրենց բողոքներին: «Պետք է արագ գործել, օր օրի իրենք ագրեսիվ են դառնում մեր հանդեպ»,- նշեց Կարեն Ղազարյանը:


Դատախազությունից հայտնում են, որ դեպքի վայրում է Արմավիրի մարզի դատախազը, նախնական տվյալներով կան բերման ենթարկվածներ։