Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

270

Վրաստանի Բաթումի քաղաքում ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը:


Այսօր մրցահարթակ են դուրս եկել 109 կգ քաշային ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Սիմոն Մարտիրոսյանը։


Պոկում վարժությունում 22-ամյա ծանրորդը 192 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ նվաճեց։ Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Սիմոնը բարձրացրեց 225 կգ։ Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 235 կգ կռշող ծանրաձողը՝ ապահովելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։


Այսպիսով, երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։



 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...