Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև հանրապետության նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: