«Գելափ Ինթերնեյշնլ». Վանաձորցիները կընտրեն ՀՀԿ-ին
Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին հարցված վանաձորցիների մեծամասնությունը կընտրի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է «Գելափ Ինթերնեյշնլ» Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները:
Համաձայն դրանց, հարցված վանաձորցիների 30,3 տոկոսը պատրաստվում է քվեարկել ՀՀԿ-ի օգտին, «Լուսավոր Հայաստանի» օգտին պատրաստ է քվեարկել 6,9 տոկոսը, հարցվածների 3,5 տոկոսը՝ ԲՀԿ-ի օգտին, ՀՅԴ-ի օգտին՝ 2,3 տոկոսը: Ամենից ցածր ցուցանիշ ունեն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», որի օգտին պատրաստ է քվեարկել հարցված վանաձորցիների միայն 0,4 տոկոսը, «Համախմբում» կուսակցությունը՝ 0,8 տոկոս և ՀԱԿ-ը՝ 0,2 տոկոս:
Վանաձորցիների 2,3 տոկոսը պատասխանել է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից և ոչ մեկին ձայն չեն տալու, իսկ 29,8 տոկոսը հրաժարվել է պատասխանել:
Վանաձորի խնդիրների վերաբերյալ հարցմանը մասնակցած քաղաքացիների 62.3 տոլոսը առաջնահերթ համայնքում նշել է ճանապարհների խնդիրը, 35,5 տոկոսը աշխատատեղերի բացակայության խնդիրը, 34.5 տոկոսը՝ աղբահանությունը և այլն:
Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն։ Հարցումն անցկացվել է Վանաձորում սեպտեմբերի 23-ից սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում: Դրան մասնակցել է 600 մարդ: