24.11.2024
Մեղրիի գնդի ապստաբության գործով մեղադրվում են 5 զինծառայողներ եւ զորամասի հրամանատարը
prev Նախորդ նորություն

ՀՀ ներկա իշխանությունը նախկինից տարբերվում է միայն դիլենտանտիզմով. Ստեփան Դանիելյան

Հայաստանի դժբախտությունները շատ պարզ պատճառներ ունեն, որոնց մասին բազմիցս է ասել ու լուծումներն էլ են հստակ, որոնց մասին էլի է բազմիցս ասվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։


«Թե նախկին իշխանությունները, թե ներկաները գիտակցված կերպով դա չեն արել ու հիմա էլ չեն անում։ Պատճառը նույն է, նրանց ու սրանց նպատակը նույն է՝ ցանկացած գնով պահել իշխանությունը։ Առաջ դա ցինիկ կերպով էին անում, հիմա բանականության հետ խնդիր ունեցող զանգվածին հիմարացնելով։


Օրակարգը.


- Փոխել սահմանադրությունը, որպեսզի իշխանության ճյուղերը լինեն հավասարակշռված, իսկ դատական համակարգը անկախ,


- կուսակցությունները դարձնել հանրային-ժողովրդական կառույց, ընդունելով շատ խիստ օրենք, հստակ կարգավորումներով,


- վերջապես լուծել սեփականության լեգիտիության ու անձեռնմխելիության խնդիրը։


Վերջ, մնացածն ինքն իրեն տեղը կընկնի։ Սա է ամեն ինչի հիմքը։ Գործող իշխանությունը հրաժարվում է դա անել, որովհետեւ կարող են կորցնել իրենց իշխանությունը։ Ներկա վիճակը իրենց ձեռք է տալիս։


Սրանից բացի խոսակցության այլ թեմա չկա։


Հ.Գ. Եթե դա չեն անում, ապա ներկաները նախկիններից ընդամենը մեկ բանով են տարբերվում՝ իրենց դիլենտանտիզմով», – գրել է նա։