24.11.2024
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի համակարգմամբ ներկայացված բանաձևը
prev Նախորդ նորություն

Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քմ ավելի տարածք է ականազերծել

Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները:


«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը հայտնել է, որ կենտրոնն ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան:


Ընդհանուր առմամբ` 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել: