27.07.2025
Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քմ ավելի տարածք է ականազերծել
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր շտաբի պետը շրջայց է կատարել հյուսիսարևելյան սահմանագոտում

Ապրիլի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ, շրջայց է կատարել հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերի մարտական հենակետերում:

Ինչպես հայտնում են ՊՆ-ից, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:


Առաջնահերթ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին