10.05.2025
ԱՀ ՊՆ. Ադրբեջանը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 60 միլիմետրանոց ականանետ
20.05.2017
ԱՀ ՊՆ. Ադրբեջանը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ և 60 միլիմետրանոց ականանետ

Մայիսի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (32 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 միլիմետրանոց ականանետ (7 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Կարեն Սարիբեկի Դանիելյանը: