Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է, ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան Թումանյանի հետ հատման հատվածում: Նշենք, որ արդեն երկրորդ օրն է օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցներն իրենց բողոքն են արտահայտում սրճարանների ապամոնտաժման դեմ: Ոստիկանները փորձում են նրանց հեռացնել փողոցի երթևեկելի մասից, նրանց միջև քաշքշուկ տեղի ունեցավ: Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հետ չի կանգնելու իր որոշումից ու օպերայի հարակից տարածքը կազատվի սրճարաններից: Այս րոպեներին ցուցարարները նստացույց են անում: 13,30 Ոստիկանները հեռացրել են ցուցարարներին և բացել փողոցը: Նրանց միջև տեղի ունեցավ բախում ու քաշքշուկ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում։