10.05.2025
Նախարարների վերանշանակումները շարունակվում են
31.05.2017
Նախարարների վերանշանակումները շարունակվում են

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաամանագրերով մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում: Այդպես, երկրի ղեկավարի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։ Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Արմեն Ամիրյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար: Լևոն Ալթությանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։ Ավելի վաղ իրենց պաշտոններում վերանշանակվել էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և մյուսները: Այս պահին նշանակումների են սպասում կոալիցիոն քվոտայով Դաշնակցությանը տրված նախարարությունները, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Վերջինս նաև կզբաղեցնի ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: