6.09.2025
Մամուլ. Տիգրան Ավինյանին չհաջողվեց` Փաշինյանի հովանավորյալի բախտը ժպտաց
prev Նախորդ նորություն

Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետևողական խորացմամբ. դեսպան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:


Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Հայաստանում Բելառուսի դեսպանին, նշել է, որ երկու երկրներն ունեն պատմականորեն ձևավորված բարեկամական լավ հարաբերություններ, և պետք է համատեղ աշխատել դրանք պահպանելու և խորացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական ակտիվ երկխոսությունը երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն միավորումների և կառույցների շրջանակում: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ողջունել է ապրիլի 30-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Բելառուսի վարչապետի մասնակցությունը, որը լավ առիթ է՝ նաև երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները քննարկելու համար:


ՀՀ-ում Բելառուսի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, և Բելառուսը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության հետևողական խորացմամբ:


Նիկոլ Փաշինյանը և Իգոր Նազարուկը կարևորել են երկկողմ բարձրաստիճան շփումների ակտիվացումը և քննարկել հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Վարչապետն անդրադարձել է բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին և առաջարկել բելառուսական բիզնես շրջանակներին ներկայացնել մեր երկրում ազատ տնտեսական գործունեության համար ստեղծված լայն հնարավորությունները: Դեսպան Նազարուկը վստահեցրել է, որ կփոխանցի այս ուղերձը և նշել, որ բելառուսական կողմի համար հետաքրքրական է քաղաքային տնտեսության, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առարկայական քննարկումներ ծավալել տնտեսական, մշակութային, հումանիտար կապերի խորացման ուղղությամբ:


ՀՀ վարչապետը և Հայաստանում Բելառուսի դեսպանը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Տարածաշրջանում կայունության և հավասարակշռության ապահովման տեսանկյունից ՀՀ վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Բելառուսի կողմից հավասարակշռված մոտեցման պահպանումը:

Հետախուզման մեջ գտնվող Հայաստանի «բանանային արքան» չի ընդունում մեղադրանքները
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը