4.04.2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կոնգրեսի պատվիրակությանն ու ԱՄՆ դեսպանին
prev Նախորդ նորություն

ՊՆ ներկայացուցչական ծախսերը 2018 թ-ին նվազել են 14%-ով

2018 թվականին 2017 թվականի համեմատ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցչական ծախսերը նվազել են 14%-ով:


ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի իրականացրած՝ ՊՆ գնումների մոնիթորինգի արդյունքները:


Համաձայն դրանց, եթե 2017-ին ՊՆ ներկայացուցչական ծախսերը կազմել են 337 մլն դրամ, ապա նախորդ տարում այդ թիվը կազմել է 290 մլն դրամ:


Ընդ որում, ՊՆ ընդհանուր գնումների առյուծի բաժինն իրականացվել է բաց մրցույթների միջոցով. այդպիսի գնումների մասնաբաժինը կազմել է 47%-ը, մինչդեռ 2017-ին բաց մրցույթի միջոցով կատարված գնումների կազմել են ընդհանուրի ընդամենը 0.1%-ը:


Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների թիվը 50-ից կրճատվել է 7-ի: 2018-ին աշխատակազմի ծախսերի համար նախատեսված 7․81 դրամից տնտեսվել է և պետական բյուջե վերադարձվել 1․021 մլրդ դրամը, որը կազմում է ամբողջ տարեկան բյուջեի 13%-ը:


2 ամսում 7-րդ գումարման ԱԺ-ն 75%-ով կրճատել են ներակայացուցչական ծախսերը, իսկ ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ 44%-ով:

Մամուլ. Նիկոլ Փաշինյանը զգացել է իշխանության համը ու հարմարվել հին համակարգին
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար