25.11.2024
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն պայքարում են հեղափոխությունից հիասթափված էլեկտորատի համար
prev Նախորդ նորություն

Վարչապետը մտադրություն չունի և չի պատրաստվում պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի եւ չի պատրաստվում պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։


Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը»։


Հիշեցնենք,  ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Քննիչը դատախազի համաձայնությամբ որոշում է կայացրել Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին եւ այն ուղարկել վարչապետին։