22.04.2025
Մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից. նա ձերբակալված է

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել: Այս մասին «Руна» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Պողոսյանի փաստաբան Միխայիլ Յամչիտսկին, հավելելով, որ միջնորդությունն արդեն պաշտոնապես տրվել է։


«Պատշաճ կերպով ձեւակերպվել է: Որոշումը կայացնում է Ռուսաստանի Դաշնության նախագահին կից հանձնաժողովը: Իմ կարծիքով` դրա համար հիմքեր կան. Միհրան Պողոսյանին հայրենիքում հետապնդում են քաղաքական մոտիվներով»,- ասել է փաստաբան Միխայիլ Յամչիտսկին:


Նշենք, որ ՌԴ դատարանը որոշել է Ռուսաստանում Միհրան Պողոսյանին կալանավորել 40 օրով։ Քննարկվում է ԴԱՀԿ նախկին պետին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը: Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել Միհրան Պողոսյանը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։


ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում եւ ձերբակալվել:


 

Տեղաշարժման ազատությունը չի սահմանափակվել. ՄԻԵԴ-ը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի բողոքի վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան