26.11.2024
Կարող ենք տեսագրություն տալ. Արցախի ՊՆ հերքում է Չիրագլիի ուղղությամբ կրակոցների լուրերը
prev Նախորդ նորություն

Ժխտողականության նոր մակարդակ է. Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Էրդողանի ելույթին

Ցեղասպանության ենթարկված Օսմանյան կայսրության հայ բնակչությանը «հայ հրոսակներին ու նրանց աջակիցներ» անվանելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ նաև՝ մի ամբողջ ազգի սպանդի արդարացում։ Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթը։


«Օսմանյան կայսրության ամբողջ հայ բնակչությանը, որը ենթարկվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ նաև՝ մի ամբողջ ազգի սպանդի արդարացում»,- գրել է նա, ապա նաև կատարել մեկ այլ գրառում. «Ամենից առաջ` այդպիսի հայտարարությունը ապրիլի 24-ին և ծայրահեղ ատելության խոսքն անձամբ Էրդողանի կողմից հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խիստ վիրավորանք է: Աշխարհը չպետք է լռի»։


Հիշեցնենք, որ Էրդողանը, անդրադառնալով Առաջին աշխարհամարտի տարիներին կատարվածին, հայտարարել է, թե հայերն են կոտորել մուսուլման կանանց և երեխաներին, ու նման պայմաններում «հայ հրոսակներին ու նրանց աջակիցների աքսորումն ամենատրամաբանական վարքագիծն է եղել»: