Հայաստանի ռազմական ծախսերն աճել են 1/3-ով՝ կազմելով 609 մլն դոլար. SIPRI
Հայաստանի ռազմական ծախսերը 2017–2018 թթ. աճել են 1/3-ով՝ կազմելով շուրջ 609 մլն դոլար: Այս մասին ասվում է Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) 2018 թ-ի զեկույցում:
Նշվում է, որ ընդհանուր առմամաբ Հայաստանն այդ ժամանակահատվածում է պաշտպանական նապատակների համար հատկացրել է 609 մլն դոլար: «Այսպիսով Հայաստանը մտնում է տաս երկրների մեջ, որոնք ՀՆԱ-ի հետ համեմատած առավել ծանրաբեռնված են ռազմական ծախսերով: Հայաստանի ռազմական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 4.8%», - ասված է զեկույցում:
Ընդհանուր առամամբ, 2018-ին աշխարհում ռազմական ծախսերը կազմել են 1․8 տրիլիոն դոլար` նախորդ տարվա ցուցանիշից 2․6 տոկոսով ավելի։ 2006-ից ի վեր Ռուսաստանն առաջին անգամ նշված ցուցանիշով առաջատար երկրների հնգյակում չի հայտնվել։
Նշվում է, որ 2018-ին համաշխարհային ռազմական ծախսերն ամենաբարձր մակարդակին են հասել՝ 1988-ից ի վեր։ Մասնավորապես՝ դրանք կազմել են համաշխարհային ՀՆԱ 2․31 տոկոսը (անձը՝ միջինում 239 դոլար)։
Վարկանիշային աղյուսակի առաջատարների հնգյակում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան, որոնց բաժին է ընկել համաշխարհային ռազմական ծախսերի 60 տոկոսը։
Ռազմական ծախսերի բարձր աճ է գրանցվել Թուրքիայում։ 2018-ին այդ ծախսերն ավելացել են 24 տոկոսով՝ հասնելով 19 մլրդ դոլարի։ Նմանատիպ արդյունք է գրանցվել նաև Լատվիայում, Լիտվայում և Ռումինիայում, որտեղ ռազմական ծախսերն ավելացել են 18-24 տոկոսով։