Դեմ չենք 4 մլրդ դրամի գրավն ավելացնել ևս 400 մլն դրամով՝ տնային կալանքի վերացմամբ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։ Պաշտպաններից Արամ Վարդևանյանը ներկայացրեց միջնորդությունը, նշելով, որ Սամվել Կարապետյանը 10 ամիս կալանավորված է եղել, որից 5-ը՝ բացառապես «կոչի» մեղադրանքի համար, որ ասել է՝ «մեր ձևով կմասնակցենք» եկեղեցու պաշտպանությանը։
Ինչ վերաբերում է մեղադրանքի մյուս դրվագներին, ապա տնտեսական հանցագործության վերաբերյալ դրվագներից մեկով, ըստ պաշտպանի, հիմնավոր կասկածը բացակայում է։
Անդրադառնալով նրան, որ ազատության մեջ գտնվելով Սամվել Կարապետյանը կարող է խոչընդոտել քննությանը, Վարդևանյանն ասաց. «Հանուն ինչի՞ պետք է խոչընդոտի, միջամտի։ Ակնհայտ քաղաքական, ապօրինի, իրավունքը նսեմացնող վարույթով ինչո՞ւ պետք է խոչընդոտի, միջամտի վարույթի ընթացքին, ու՞մ ասածին կամ արձանագրությա՞նը։ Նա այս ընթացքում ոչ պատշաճ վարքագիծ չի դրսևորվել, նրա վարքագծում ոչինչ չի փոխվեք, միայն այլոց ընկալումն է փոխվել՝ իր նկատմամբ»։
Պաշտպանի նկատեց, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված է Հայաստանի պատմության մեջ ամենամեծ չափի գրավը՝ 4 մլրդ դրամ, և իրենք դեմ չեն, որ գրավի չափը ավելի մեծացվի 400 մլն դրամով՝ տնային կալանքի վերացմամբ։
Վարդևանյանը միջնորդեց վերացնել խափանման միջոց տնային կալանքը։