Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում ձայնային տեսանյութ է տեղադրել: Հրապարակված ձայնագրություններում ադրբեջանցիների հեռախոսազրույցներից որսած հատվածներ են: Նրանք խոսում են բազմաթիվ վիրավորների ու սպանվածների մասին: «Ալիևը գժվել է»,-ասում է նրանցից մեկը։ Իրավիճակը շփման գծում մնում է լարված: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 18 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: "Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ", - հայտնում է ՀՀ Պն մամլո ծառայությունը: