Սիրիայի նկատմամբ ցանկացած ագրեսիա կհանգեցնի այդ երկրում ճգնաժամի բարդացման եւ Մերձավոր Արեւելքում բռնության շարունակությանը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Սիրիայի նկատմամբ ձեռնարկվող ցանկացած ագրեսիվ գործողություններ կհանգեցնեն ճգնաժամի բարդացմանը, ռազմական գործողությունների ծավալների ընդլայնմանը եւ տարածաշրջանում բռնության շարունակությանը», — ասել է Դեհգանը:Նրա խոսքով` «Թեհրանը հարեւան երկրներին նախազգուացնում է Սիրիայի նկատմամբ ագրեսիվ ակտերից»:Դրա հետ կապված հիշատակելով Սիրիայի Շայրաթ ավիաբազայի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումը` Դեհգանը նշել է, որ դա «ահաբեկիչների մարտական ոգին բարձրացնելու ու Իսրայելի անվտանգությունն ապահովելու Վաշինգտոնի փորձն էր»: