ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Մոսկվա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության լրատվության բաժնի պետ Ջոն Կիրբին: Նրա խոսքով, Քերին Մոսկվա կժամանի հուլիսի 14-15-ին և ՌԴ իշխանությունների հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում: Ավելի վաղ Ջոն Քերին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում են ունեցել Վարշավայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում: