16.12.2025
Թուրքիայում ժողովրդավարությունը ապամոնտաժվում է. Շուլց
13.03.2017
Թուրքիայում ժողովրդավարությունը ապամոնտաժվում է. Շուլց

Թուրքիայում ժողովրդավարությունը ներկայում աստիճանաբար ապամոնտաժվում է: Այս մասին Բեռլինում ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի նախկին ղեկվար, Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը: Նրա ելույթը հեռարձակել է N24 հեռուստաալիքը: «Աշխարհում ավտորիտար ուժերի կողմից հանրության վրա ճնշումը ուժեղանում է: Նրանք ցանկանում են մեզ և հասարակությանը պարտադրել իրենց քաղաքականությունը, արժեքները, որոնք հակասում են մեր պրոգրեսիվ արժեքներին: Նրանք կողմ են ազգային իզոլացմանը… նրանք ակտիվ կերպով իրականացնում են սոցիալական, էթնիկ, կրոնական տարանջատում, մարդկանց իրար դեմ են տրամադրում»,- ասել է Շուլցը: Նա որպես օրինակ բերել է Միացյալ Նահանգները , որտեղ մարդկանց մուտքը սահմանափակել են կրոնական կամ ազգային պատկանելիության հիմքով: «Իսկ Թուրքիայում ներկայում ժողովրդավարությունը աստիճանաբար ապամոնտաժվում է»,-ասել է Շուլցը: