«Միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ փոխզիջումները կարող են լինել միայն խելամիտ սահմաններում »: Այս մասին ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր այցի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս աշխատանքային այցով նախօրեին ժամանել է Արցախ և նախքան պաշտոնական հանդիպումներն այցելել է զորամասեր: Սահմանում փոխնախագահ Շարմազանովը վերահաստատել է իր հայտարարությունն այն մասին, որ Արցախի անկախությունը որևէ քննարկման ենթակա չէ և Արցախի ճակատագիրը իրավասու է որոշելու միայն արցախահայությունը: Նա նաև հայտարարել է, որ պետական այրերը պետք է հաճախ լինեն առաջնագծում, որտեղից ուժ են ստանում ու գիտակցում , որ սխալվելու իրավունք չունեն: