20.04.2025
Նպատակ ենք դրել բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը Հայաստանում. վարչապետ
prev Նախորդ նորություն

Եվրոպական երկրների դեսպանները կհրավիրվեն Ազգային Ժողով. Աշոտյան

Հայաստանի և ԵՄ միջև համաձայնագրի հարցով խորհրդարանական լսումներին պլանավորվում է հրավիրել Հայաստանում եվրոպական երկրների դեսպաններին։ Այս մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։


Պլանավորվում է հրավիրել նաև ԵՄ պատվիրակության ղեկավարին, հարևան երկրների դեսպաններին և փորձագիտական շրջանակների։ Բացի այդ, Աշոտյանը դիմելու Կոնրադ Ադենաուերի հիմնադրամին՝ խորհրդարանական լսումների կազմակերպման համար տեխնիկական աջակցության նպատակով։


Նշենք, հոկտեմբերի վերջին Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարեց, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:  


Անդրադառնալով Հայաստանում առկա որոշակի մտավախություններին, Հանը հայտարարել է․ «Ուզում եմ սկզբից ևեթ հստակ ասել, որ Հայաստանի հետ պայմանագիրը ստորագրվելու է, դրանում կասկած չկա, և գրեթե հաստատ է, որ դա տեղի է ունենալու գագաթնաժողովի շրջանակներում կամ հենց գագաթնաժողովի ժամանակ: Սա հստակ է: Դրա շուրջ որևէ քննարկում չկա»:

Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. ԱՀ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար