Սպասվում է տնտեսական աղետ. Արցախն ընտրում ու զգուշանում է
Արցախում մարտի 31-ին ընթացող Ազգային ժողովի ու նախագահական ընտություններին մասնակցում են թեկնածուներն ու լրագրողների հետ զրույցում կիսվում Արցախի ապագայի մասին իրենց պատկերացումներով:
Կփորձեմ միավորել հասարակությանը
«Ընտրել եմ նոր Արցախը՝ ավելի ապահով, անվտանգ, ժողովրդավարական և քաղաքակիրթ», - քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ԱՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, որի խոսքով մարդիկ ուզում են իրական փոփոխություններ և որ իրավական դաշտում բոլորը լինեն հավասար:
«Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում, և ընտրվելուց հետո մենք իրականացնելու ենք արմատական բարեփոխումների ծրագիր: Որպես նախագահ՝ կփորձեմ միավորել հասարակությանը, քանի որ ընտրություններից առաջ միշտ էլ լինում է պառակտում: Եթե երկրորդ փուլ լինի, անկասկած, ես ևս կլինեմ այնտեղ»,- ավելացրել է Մայիլյանը՝ անդրադառնալով նաև արցախյան հակամարտության կարգավորման ներկա փուլին:
Մայիլյանն ասաց, որ այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա և կողմերի միջև խորհրդատվական քննարկումներ են: Լրագրողների հացին՝ արդյոք բանակացային սեղանին չեն դրված Մարդիդյան սկզբունքները՝ Մայիլյանը պատասխանեց բացասական: "Ոչ, դրանք բանակցային սեղանին չեն", - ասաց նա:
Տնտեսական աղետ է սպասվում
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն այս պահին նորմալ է գնահատում համապետական ընտրությունների ընթացքը։ «Սա արցախցիների բարձր քաղաքացիական գիտակցության արդյունքնն է», - ասաց նա՝ շեղելով լրագրողի՝ կորոնավիուսի գլոբալ համաճարակի պայմաններում ընտրություններ անցկացնելու վտանգավորության մասին հարցը սպասվող տնտեսական դժվարությունների մասին իր խոսքով:
Հարությունյանի ասաց՝ առաջիկայում մարտահրավերներ են սպասվում և պետք է դիմակայել տնտեսականն աղետին, որ պետք է իրականացվի Հայաստանի եւ Արցախի համատեղ ուժերով։ «Աղետ է սպասվում, մենք պետք է դուրս գանք այդ աղետից համատեղ, միավորված», – նշեց նա՝ հավելելով, որ նախագահի մյուս թեկնածուներին բոլորին ճանաչում է եւ վստահ է, որ վաղը լինելու են միասնական։
Կաշա՞ռք է բաժանվել
Քվեարկելուց հետո Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն անդրադարձավ մամուլի տեղեկություններին, որ որոշ համայնքներում բնակիչների պարտքերը մարելու տեսքով ինքն ընտրակաշառք է բաժանել: «Կյանքում կաշառք չեմ ստացել՝ սկսած խորհրդային տարիներից, երբ լուրջ պաշտոններ եմ զբաղեցրել: Չեն էլ առաջարկել, որովհետեւ իմ բնավորությունը գիտեն: Տված էլ չկամ, դա ապատեղեկատվություն է», - ասաց նա:
Նա նաև նկատեց, որ չի ընդունի ընտրությունների արդյունքները, «եթե դրանք կեղծեն»:
Վիտալի Բալասանյանին, որը տարբեր առիթներով քննադատում է Հայաստանի նոր իշխանություններին, լրագրողները հարց ուղղեցին. «եթե նախագահ ընտրվեք, ՀՀ իշխանության հետ գործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում»: Բալասանյանն այսպես արձագանքեց. «Ոնց որ կասկածում եք, որ ես չեմ լինելու նախագահ, հարցը լավ չեք տալիս»:
Ընտրությունները պետք էր հետաջգել
Ստեփանակարետում քվեարկությանը մասնակվեց նաև Արցախի քաղաքական դաշտի ամենակոշտ ընդդիմադիր քաղաքական գործիը՝ «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը:
Նա խոսեց տնտեսական խնդիրների մասին: «Շատ կարեւոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ բոլոր ֆորսմաժորային իրավիճակներին կարողանա պատասխան տալ: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն եւ պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի ֆորսմաժորային իրավիճակներից առավել արդյունավետ դուրս գա»,- ընդգծեց Խանումյանը:
Նա նկատեց, որ պետք էր ընտրությունները հետաձգել կամ չեղարկել, բայց իշխանությունն այս անգամ էլ անգործության է մատնված. «Ես չգիտեմ, արդյոք պաշտոնական Երեւանն ուներ համապատասխան լծակ ճնշելու այս մասով: կարծում եմ՝ համապատասխան կամք չեն ունեցել այդ ամենը ավելի կոպիտ տոնով Ստեփանակերտին ասելու»:
Ըստ Խանումյանի՝ համապետական ընտրություններին Արցախի նախագահի բոլոր թեկնածուների եւ կուսակցությունների համար ֆորմալ առումով ստեղծվել են հավասար պայմաններ: Ընտրությունների համար բավականին մեծ գումարներ են ծախսվել, որն աննախադեպ է Արցախի պատմության եւ Հարավային Կովկասի համար: