23.11.2024
Կառավարությունը պետք է շուտափույթ հրաժարական տա. Արտակ Թովմասյան
prev Նախորդ նորություն

Կոչ ենք անում իրականացնել նախազգուշական դասադուլ. հայտարարություն

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունումը վտանգի առաջ է դնում ՀՀ գիտության և բարձրագույն կրթության ապագան, ուստի մենք կոչ ենք անում բոլոր դասախոսներին իրականացնել նախազգուշական դասադուլ մինչև 11.12.2020թ.-ը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ես համալսարանական եմ» Facebook-յան էջը:


«03.12.2020թ.-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և համարել այն անհետաձգելի։


Օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասը հնարավորություն է տալիս նախարարին ուղղակիորեն մինչև հինգ տարի ժամկետով նշանակելու բուհի և գիտական կազմակերպության ռեկտոր ու տնօրեն։ Ընդ որում, այդ անձի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար նախատեսված պահանջները։ Փաստացի, նախարարը կարող է մինչև հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։


Սա ուղղակի հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածում ամրագրված` բուհերի ինքնակառավարման իրավունքի հետ։ Բացի դրանից` օրենքի նախագիծն ունի շատ խնդրահարույց դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, գիտական ինստիտուտներին, գիտական աստիճանաշնորհման համակարգին։ Բուհերի և ակադեմիական հանրության կողմից այդ բոլոր թերությունները բազմիցս արծարծվել են, կատարվել են մեծաթիվ առաջարկներ, որոնք բոլորը մնացել են անպատասխան։


Այս օրենքի ընդունումը վտանգի առաջ է դնում ՀՀ գիտության և բարձրագույն կրթության ապագան, ուստի մենք կոչ ենք անում բոլոր դասախոսներին իրականացնել նախազգուշական դասադուլ մինչև 11.12.2020թ.-ը։ Անհրաժեշտության դեպքում դասադուլի ժամկետը կերկարաձգվի։


Խնդրում ենք առաջարկին կողմ բոլոր դասախոսներին միանալ դասադուլին»։