Կառավարությունը պետք է շուտափույթ հրաժարական տա. Արտակ Թովմասյան
Հայաստանում ընթացքող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի հանրային մի քանի ռադիկալ պահանջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:
"1) Կառավարությունը պետք է շուտափույթ հրաժարական տա՝ զերծ պահելով Հայաստանի Հանրապետությունը ներքաղաքական բախումներից և քաղաքական իրավիճակը էսկալացիայի հանգեցնելուց:
2) Արդեն փաստ է, որ Ազգային ժողովը չի ներկայացնում մեր ժողովրդի բոլոր շերտերի շահերը և չի գործում պրոֆեսիոնալ, այդ պատճառով պետք է կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ավելի քան կարևոր է նոր քաղաքական օրակարգի ձևավորումը և հայրենիքը սիրող, իրենց ոլորտներում հաջողությունների հասած մարդկանց ակտիվացումը քաղաքական գործընթացների մեջ՝ անկախ նրանից՝ իրենք առ այսօր զբաղվել են քաղաքականությամբ, թե՝ ոչ: Սա՛ է ժամանակի հրամայականը",- ասված է Թովմասյանի հայտարարության մեջ: