7.04.2025
Կոչ ենք անում իրականացնել նախազգուշական դասադուլ. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Սեդրակ Առուստամյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 3-ին «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին 50 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ 


VERELQ-ը հիշեցնում է, որ Առուստամյանն անցնում մի քանի քրեական գործերով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը եւ դրա հետեւանքները չվերացնելը, ինչպես նաեւ ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցները չքանդելը)։  


Բացի այս, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):


 

Հայ լոբբիստներին հաջողվել է չեզոքացնել պատմության ամենահակահայկական բանաձևը. Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը