23.11.2024
Սեդրակ Առուստամյանն ազատ արձակվեց
prev Նախորդ նորություն

Հայ լոբբիստներին հաջողվել է չեզոքացնել պատմության ամենահակահայկական բանաձևը. Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հայտնում է, որ հայ լոբբիստներին հաջողվել է չեզոքացնել ԱՄՆ-ում հակահայկական բանաձևը.


"Դեռևս հուլիս ամսին նշել էի, որ պատմության մեջ ամենից հակահայկական բանաձևն է ներառվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգում: Խոսքը գնում էր 2021թ Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձևակերպումների մասին:


Ուրախ եմ տեղեկացնել, որ հայկական լոբբիստների աշխատանքի արդյունքում հակահայկական բանաձևը հանվել է օրենքի նախագծից: Ավելին, շրջանառության մեջ կան հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծեր:

Հ.Գ. Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ գործադրել են զրո ջանք",- գրել է Սարգսյանը Facebook-ի իր էջում: