Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Aysor.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Նա նշել է, որ Հարությունյանը պետք է շարունակի ամբուլատոր բուժումը:
"ՊԲ նախկին հրամանատարը դեռ չի վերադառնա բանակ. վերականգնողական արձակուրդում է"։
VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 27-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին: Նույն օրը Հարությունյանը ստորագրեց հրամանագիր, որով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հաջորդ օրը Ջալալ Հարությունյանին շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։