7.09.2025
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 139692 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 522843 վերջին մեկ օրում` 3398 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 21842 պացիենտ. մեկ օրում նվազել է 606-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 114990 անձ` վերջին մեկ օրում 1762 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2277 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 583 է:


 

Մանդատը վայր դրած պատգամավոր Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետի տեղակալ
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը