6.11.2025
Երկրում տոտալ անիշխանություն է. տկար «իշխանությունը» պետք է շտապ հեռանա. Սարգսյան
05.12.2020
Երկրում տոտալ անիշխանություն է. տկար «իշխանությունը» պետք է շտապ հեռանա. Սարգսյան

Երկրում տոտալ անիշխանություն է: Անիշխան, տկար, տապալված և պարտված «իշխանությունը» պետք է շտապ հեռանա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: Նրա խոսքով, դեռևս լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած.«1. Թուրքական բանակը դեռ Իգդիրում է` աչքը Սյունիքի վրա է:2. Ադրբեջանցիները առանց որևէ խնդրի մտնում են Հայաստանի մարզեր, Ստեփանակերտ:3. Պետական համակարգը պարալիզացված է:4. Արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են:5. Բանակը պետք վերականգնվի հասցված ֆիզիկական և բարոյահոգեբանական հարվածից:6. Տնտեսություն գոյություն չունի:7. Կորոնավիրուսն ավելի շատ իշխանություն ունի Հայաստանում, քան «իշխանությունը»:8. Պետական կառավարում գոյություն չունի:9. Առկա է հանրային դեպրեսիա` արտագաղթի աննախադեպ հեռանկարով:Երկրում տոտալ անիշխանություն է: Անիշխան, տկար, տապալված և պարտված «իշխանությունը» պետք է շտապ հեռանա»,- գրել է նա: