22.07.2025
ՌԴ-ն ու Թուրքիան կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
prev Նախորդ նորություն

Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Էրդողանի այցը Շուշի

Այդ այցը կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Շուշի:


«Այսօր մենք Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուրս պետք է իր հնարավորություններն օգտագործի Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման ջանքերին աջակցելու, նրանց միջև հարաբերությունները կարգավորելու, պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հայերն ու ադրբեջանցիներն այդ հողում միասին ապրեն որպես լավ հարևաններ»,- հայտարարել է Լավրովը։


Նա նշել է, որ այդ ժամանակ բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքական, ավելի հեշտ կլինի լուծել։

Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները ընդհանրություններ շատ ունեն. Արտակ Զաքարյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին