25.11.2024
Բաքուն Հայաստանին առաջարկում է սկսել բանակցություններ սահմանազատման և գծանշման հարցի շուրջ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն ու Թուրքիան կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանն ու Թուրքիան կնպաստեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին Թուրքիայի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է մի շարք միջազգային հարցեր, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:


Հիշեցնենք, այսօր Անթալիայում ընթանում է ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Թուրքական կողմի առաջարկով այն անցնում է առանց փողկապների ձևաչափով: