26.11.2024
Ղարաբաղի բնակիչները կդառնան տարածաշրջանում խաղաղության գլխավոր շահառուները. Պուտին
prev Նախորդ նորություն

Բաքուն Հայաստանին առաջարկում է սկսել բանակցություններ սահմանազատման և գծանշման հարցի շուրջ

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է սկսել երկկողմ բանակցություններ երկու երկրների սահմանի սահմանազատման և գծանշման շուրջ: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:


«Մենք առաջարկում ենք Հայաստանին սկսել երկկողմ քննարկումներ սահմանի սահմանազատման և գծանշման վերաբերյալ: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին», - Բայրամովի խոսքը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:


Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելուն այլընտրանք չկա, քան լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելը. «Հիմա բացառիկ շանս կա կառուցելու այդպիսի հարաբերություններ՝ հետևողականորեն իրագործելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության կետերը», - ավելացրել է Բայրամովը:


VERELQ-ը հիշեցնում է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրավիճակը սրվեց մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Հայաստան, անցան մի քանի կիլոմետր դեպի և շարունակում են մնալ Հայաստանի տարածքում մինչ օրս: