26.11.2024
Ադրբեջանը տեղեկատվական տեռորի միջոցով ճնշում է գործադրում Արցախի բնակիչների վրա. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի բնակիչները կդառնան տարածաշրջանում խաղաղության գլխավոր շահառուները. Պուտին

Ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ առավել եւս Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Այս մասին ամենամյա «Ուղիղ գծի» ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Ռուսաստանը երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը:


«Ռուսաստանը հստակ դեր է խաղացել լուրջ ճգնաժամի կարգավորման գործում։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ այն զարգանա՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ առավել եւս Լեռնային Ղարաբաղի բնակիչները», - հայտարարել է Պուտինը։


Նրա խոսքով, խնդրի մյուս կողմն այն է, որ եթե մենք ամեն ինչ խաղաղ ու համերաշխ ապրենք, ապա պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև տնտեսական, սոցիալական զարգացման առումով, ինչի կարիքը, անշուշտ, Ղարաբաղում մարդիկ բարձրագույն աստիճանի կարիք ունեն:


Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել՝ կապված եւ ենթակառուցվածքների վերականգնման, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի տարանջատման հետ։ «նախկինում սահմաններ չեն եղել: Դրանք վարչական բաժանումներ էին հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև», - ասաց նա։


Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ անհնար է ապրել անընդհատ՝ սպասելով, որ զինված հակամարտությունը կվերսկսվի։ Այդ պատճառով, այժմ կողմերը, ինչպես նշել է Պուտինը, գտնվում են կարգավորման աշխատանքի ընթացքի մեջ։


«Մենք գտնվում ենք այդ աշխատանքի ընթացքում, մենք ստեղծել ենք եռակողմ խումբ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև։ Եվ այդ աշխատանքի շահառուներն առաջին հերթին կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները», - ընդգծել է Պուտինը։