3.07.2025
Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանի մարտահրավերները
24.09.2020
Վրաստանի վարչապետն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանի մարտահրավերները

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերություններն ու համագործակցության հեռանկարները: Քննարկվել է, մասնավորապես, համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ, կրթական և մշակութային ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին: Ընդգծվել է երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևորությունը:Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին՝ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար: Նշվել է երկու երկրների շահագրգռվածությունը տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցում: