1.11.2024
ԱԺ-ն իր բյուջեից 500 մլն դրամ կուղղի կորոնավիրուսի դեմ միջոցառումներին. Արարատ Միրզոյան
03.04.2020
ԱԺ-ն իր բյուջեից 500 մլն դրամ կուղղի կորոնավիրուսի դեմ միջոցառումներին. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ»,- գրել է Միրզոյանը։