20.04.2025
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 118 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

ՍԴ-ում գրանցվել է «Հայաստան» դաշինքի դիմումը

Սահմանադրական դատարանում հուլիսի 2-ին գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը:


Այն ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջովէ:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը՝ նշելով, որ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ստացվել։


Հիշեցնենք, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքը ստացել էր 269 481 ձայն կամ քվեների 21.09 տոկոսը:


Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին որոշումը կարող է կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։


 


 

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը քննարկել են հայ գերիների հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար