Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ: Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից: Մինչ այդ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանն էր հայտնել, որ մի քանի հայ ռազմագերիներ Ադրբեջանից տեղափոխվելու են Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին անդրադարձել էր գերիների և անհայտ կորածների հարցին։ Վարչապետի խոսքով՝ համաձայնեցված է սկզբունք, որ բոլորը պետք է փոխանակվեն, այդ թվում՝ պատերազմից առաջ գերեվարված անձինք։