Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ։ Այս մասին ասված է «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարության մեջ։ «Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր: Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական եւ այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ»,- ասված է հայտարարության մեջ։