26.11.2024
Փրկելով ընկերներին՝ 16-ամյա տղան խեղդվել է
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցություններն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի առիթով։

Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները։