26.11.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ցավակցություններն է հղել  Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին
prev Նախորդ նորություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ապաքինման մաղթանքներ է հղել Ֆրանցիսկոս Պապին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման մաղթանքներ է հղել օրեր առաջ վիրահատության ենթարկված Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին։

Եղբայրական իր սերն ու ողջույնները փոխանցելով Ֆրանցիսկոս Պապին՝ Վեհափառ Հայրապետը հայցել է Երկնավոր Տիրոջը պահել ու պահպանել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Հովվապետին՝ պարգևելով կենաց արևշատություն և արդյունավոր գահակալության բազում տարիներ։