Նոր տիպի կորոնավիրուսի գլոբալ համավարակի դեմ պայքարի առաջնագծում հայտնվեցին բժիշկներն ու բուժաշխատողները: Հայաստանում, որտեղ ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի, COVID-19-ի դեմ պայքարի «առաջնագծում» բուժաշխատողներն են: Նրանք օրերով, իսկ երբեմն էլ շաբաթներով դուրս չեն գալիս բուժհաստատություններից, որոնք շարունակում են «ծավալվել» ողջ Հայաստանի տարածքով: VERELQ-ը հրապարակում է մերօրյա հերոսներից մի քանիսի լուսանկարները, որոնք արել է մեր գործընկեր Ֆոտոլուրը: Բժշկական հատուկ հանդերձանք, պաշտպանիչ դիմակներ, երևում են միայն աչքերը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բժիշկներն աշխատում են արտակարգ ռեժիմով: