24.11.2024
Մամուլ. Ի՞նչ են քննարկել Վիկտոր Սողոմոնյանն ու Միքայել Մինասյանը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին. փորձագետ

Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը։ Այդ մասին նշում է անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով երեկ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի հայտարարությանը:


«Փաշինյանը ոչինչ չունի՞ ասելու, փակագծեր բացելու, թե Մոսկվայում ինչ բարդ, զգայուն և շատ սուր որոշումների մասին էր հիշեցնում ՌԴ նախագահը։


Նոյեմբերի 9-ից հետո, հենց նման «կարևոր» որոշումների մասին խոսվում է, տարածքային կորուստ ենք ունենում։


Քարվաճառ, Ակնա (Աղդամ), Քաշաթաղ (Լաչին), ավելի ուշ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղեր, Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները, ապա՝ Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի եռակողմ փաատաթղթով պետք է մնային հայկական վերահսկողության ներքո։


Սրանց ամեն հանդիպում/պայմանավորվածություն նոր կորուստների վտանգ է պարունակում»։


Ավելի վաղ Աբրահամյանը նշել էր, որ Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի հնչեցրած միտքն անոնսեց առաջիկայում Հայաստանին սպասվող ծանր ժամանակների մասին։


Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահը շնորհավորել էր Փաշինյանին ընտրվելու կապացկությամբ ու նշել. «Հայաստանի ու հայ ժողովրդի համար այնպիսի բարդ, շատ սուր ու զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովմամբ։ Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է»։


«Ինչպես և սպասելի էր «ժողովրդի վստահությունը» ունեցող անձի առջև բարդ, շատ սուր և զգայուն հարցերի օրակարգ է իջեցված, որին պետք է պարտադիր լուծում տրվի»,-նշել էր Աբրահամյանը։


VERELQ-ը հիշեցնում է, որ Մոսկվայում հուլիսի 7-ին հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ, նշել է. «Կարծում եմ` դա կարևոր է բոլորի, առաջին հերթին՝ Հայաստանի, հայ ժողովրդի համար, նկատի ունենալով այն, որ նման դժվար, սուր հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի հնարավորության դեպքում, ինչի համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է: Այն Դուք ունեք, դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, ինչը շատ կարևոր է, իրականում դա ամենագլխավորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Դրա համար ես անկեղծորեն Ձեզ շնորհավորում եմ»: