1.11.2024
Հայաստանի ավիացիոն իշխանություններն իրենց պարտականությունները չեն կատարել. Ճաղարյան
13.04.2020
Հայաստանի ավիացիոն իշխանություններն իրենց պարտականությունները չեն կատարել. Ճաղարյան

Հայաստանի ավիացիոն իշխանություններն իրենց պարտականությունները վերջին երկու տարվա ընթացքում չեն կատարել կամ ոչ պատշաճ են կատարել։ Հանրությունն իրավունք ունի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պահանջել Միջազգային ավիացիոն կազմակերպության զեկույցը Հայաստանի մասով և ճանաչել հերոսներին: Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա նշել է, որ ինքը ծանոթ է զեկույցում ՀՀ քաղավիացիայի վերաբերյալ դիտարկումներին, սակայն իրավասու չէ այն հրապարակել: Բայց քանի որ զեկույցը գաղտնի գրիֆի տակ չէ, ապա հանրությունն իրավունք ունի ծանոթանալու փաստաթղթի հետ և գնահատելու այն, ինչի մասին է խոսքը: «Ես համաձայն չեմ զեկույցի վերաբերյալ քաղացվիացիայի կոմիտեի ներկայացրած պարզաբանման հետ։ Այս ոլորտն ամենականոնակարգվածներից է, կան բազմահազար միջազգային փաստաթղթեր, որոնք ձևակերպում են, թե ինչով և ինչպես պետք է զբաղվել և որոնք են միջազգային կարգավորումների հետ անհամատեղելիությունները։ Հայաստանի մասին զեկույցը պարունակում է այս բոլոր հարցերը», - ասել է Ճաղարյանը։ VERELQ-ը հիշեցնում է, որ Հակոբ Ճաղարյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ապրիլի 8-ին: Նա նշել էր, որ ինքն է ազատման դիմում ներկայացրել՝ քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումների պատճառով: