Մարզերում այն մարդիկ, որոնք վառում են փայտ, նշանակում է կարողացել են գնել 1 կուբամետր փայտը 20-25 հազար դրամով կամ եթե ողջ տարին կարողանում են ունենալ վառելիք աթար` նշանակում է ունեն միջինում 5 եւ ավել խոշոր եղջերավոր անասուն (կաթ վաճառելով էլ կապրեն)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սա էլ նշանակում է, որ էս մարդկանց քիչ տոկոսն ունի 7500 դրամի կարիքը։ Հաշվի առնենք այն հանգամանքը նաեւ, որ շատ տեղեր գազաֆիկացված չէ եւ հոսանքի սպառումը չի կարող չգերազանցել 5000 դրամը։ Այսօր առաջարկելու եմ այս աջակցությունը ուղղվի բազմանդամ կամ բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաեւ միայնակ ապրող տարեցների, որտեղ մեծ աջակցություն չէ, բայց հոգսի թեթեւացում է։ Կարծում եմ սա է այս հարցի հնարավոր լուծումը, եթե սխալվում եմ, ապա առաջարկեք այլ տարբերակներ։ Սա էլ է փոքրիկ առիթ կարեւորելու բազմազավակությունը։ Եթե անգամ ծրագրից կօգտվեն միջինից լավ ապրող բազմազավակ ընտանիքներ, դա ինձ էլի կուրախացնի, քանի որ այդ ընտանիքները նաեւ մտածել են մեր դեմոգրաֆիայի (եւ ոչ միայն) մասին»: